-
09.09.2014|
16:56
Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի:
-
09.09.2014|
16:54
Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ակնկալվում է նոյեմբերին՝ ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Եռակողմ հանդիպումը ծրագրված է Փարիզում:
-
09.09.2014|
16:51
ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ միայնակ չի պայքարի, նախագահ Բարաք Օբաման հոգ կտանի այդ մասին, ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը:
-
09.09.2014|
16:50
Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի արշավին՝ գրել է The Times-ը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրը: Այդ որոշումը բրիտանական իշխանությունները կարող են կայացնել հոկտեմբերին:
-
09.09.2014|
16:47
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին ու տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը:
-
09.09.2014|
16:30
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ասել է.
-
09.09.2014|
14:43
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ:
-
09.09.2014|
12:00
Ս. Սարգսյանի խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի'ր հիշեցումից հետո:
-
09.09.2014|
10:57
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ չնայած ՈՒկրաինայի հակամարտությանը, Եվրամիությունը և Ռուսաստանը կարող են խուսափել միմյանցից հեռանալուց:
-
09.09.2014|
00:31
...թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը: